Բևերլի Հիլզում գտնվող «Բևերլի Հիլթոն» հյուրանոցը, որտեղ մահացել է հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, արդեն ընդգրկվել է Լոս Անջելեսի զբոսաշրջային վայրերի ցուցակում: Զբոսաշրջային ավտոբուսներն այսուհետ կանգ կառնեն հյուրանոցի մոտ, իսկ զբոսավարները կներկայացնեն հայտնի երգչուհու մահվան մանրամասները: Զբոսաշրջային այս տուրը կոչվելու է «Ողբերգական պատմություն»:
Զբոսավարներն օգտվելու են միայն հավաստի տեղեկություններից` հաշվի առնելով նաև այն փաստը, որ Հյուսթոնի մահվան պատճառը դեռ ճշտված չէ: Ընկերությունը նաև ցանկանում է ձեռք բերել շտապօգնության բաժնում կատարված հաղորդագրության ձայնագրությունը, երբ հյուրանոցի աշխատակիցը հայտնել է Հյուսթոնի հետ պատահած ողբերգության մասին:











































