Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ`վաղը Բրյուսելում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի պատվիրակությունների տարեկան հանդիպումը: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորելու է նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևի բրյուսելյան այցը տեղի կունենա Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի ադրբեջանական այցից 5 օր անց:
Վերջինս վաղը մեկնելու է Բրյուսել, ուր և հանդիպում է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպումից հետո կազմակերպվելու է համատեղ մամլո ասուլիս: Ալիևը ելույթ է ունենալու ՆԱՏՕ-ի խորհրդում:
Նշվում է, որ նախորդ տարի Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: