Ինչպես փոխանցում է Associated Press գործակալությունը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ չի տխրել այն փաստից, որ լքում է այդ մարմնի խոսնակի պաշտոնը: Նա հայտնել է նաև, որ Ներկայացուցիչների պալատի նոր գումարման ընթացքում պատրաստվում է լինել ընդդիմության «լոյալ, բայց համառ» առաջնորդ:
Հիշեցնենք, որ հանրապետականներն անցած տավա նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրությունների ժամանակ հետ վերադարձրեցին Կոնգրեսի այս պալատում իրենց կողմից վերահսկվող օղակները:
Նենսի Փելոսին դարձավ առաջին կինը, որը գլխավորեց Ներկայացուցիչների պալատը: Այդ պաշտոնին նա մնաց 4 տարի, իսկ այսօր նրան կփոխարինի հանրապետական Ջոն Բոները: