Բրազիլիայում սպանվել է լրագրող, որը պայքար էր ծավալել կոռուպցիայի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով` Պաուլո Ռոդրիգեսը գնդակահարվել է անհայտ անձանց կողմից Մատո Գրոսսո նահանգի Պոնտա Պորտ քաղաքի մերձակայքում, որտեղ շատ տարածված է զենքի ու թմրադեղերի անօրինական վաճառքը, ինչպես նաև քաղաքական կոռուպցիան:
51-ամյա լրագրողը եղել է մեքենայի ղեկին, երբ այն շրջապատել են մի խումբ մոտոցիկլետիստներ ու կրակ բացել: Ստացած վնասվածքներից լրագրողը մահացել է հիվանդանոցում:
Պ. Ռոդրիգեսը երկրորդ լրագրողն է, որ սպանվել է Բրազիլիայում վերջին մի քանի օրերին:
Անցած շաբաթ անհայտ անձինք գողացել էին հակակոռուպցիոն կայքի խմբագիր Մարիո Լոպեսին ու նրա սիրած աղջկան, որոնց մարմիններն ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերեց:
ԱՄՆ լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեն խստորեն դատապարտել է սպանությունը: Լրագրողների սպանություններն այս կարճ ժամանակահատվածքում ներկայացնում են Բրազիլիայում մամուլի հանդեպ վերաբերմունքը:
Կոմիտեն կոչ է արել անհապաղ հետաքննել սպանությունները, բացահայտել դրդապատճառներն ու պատժել մեղավորներին: