Monday, 13 05 2024
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00

Գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների ճակատագրեր շարունակում են մնալ անհայտ. «Շիրակ կենտրոն» (տեսանյութ)

Գյումրիի «Շիրակ կենտրոնն այսօր տարածել է հաղորդագրություն, որում ասված է.

«Չնայած երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում աղետի գոտու անօթևան ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել` հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ձևավորվել, սակայն անօթևան ընտանիքներին, ՀՀ կառավարության` աղետի գոտու բնակարանային շինարարությունը և բնակբաշխման գործընթացը կանոնակարգող որոշումներով, հատկացվում է նույնքան սենյականոց բնակարան, որքան իրենք կորցրել են երկրաշարժին (իհարկե` եթե ընտանիքների անդամների թիվը չի պակասել, այդ դեպքում պակասեցվում է նաև սենյակների թիվը):

Այդ իսկ պատճառով նախորդ տարիներին բնակարաններ ստացած հարյուրավոր բազմանդամ ընտանիքներ կիսվել են և շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում:

Այսօր մենք այցելեցինք նման` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, անօթևանի կարգավիճակից զրկված, Գյումրու Մանուշյան 231/447 տնակի բնակիչ Ավետիսյանների ընտանիքին: Ընտանիքի հայրը` Արամը երկրորդ կարգի հաշմանդամ է ունի երեք անչափահաս երեխաներ: Տարիներ առաջ նրանց 11 անձից բաղակացած ընտանիքին հատկացրել են երկու սենյականոց բնակարան: Նրա եղբոր 5 անձից բաղկացած ընտանիքը տեղափոխվել է բնակվելու նոր բնակարանում, իսկ իրենք 7 անձով շարունակում են բնակվել տնակում:

Մի հարցում նրանց ընտանիքի բախտը բերել էր, նախորդ ամիս արտերկրից Գյումրի ժամանած մեր հայրենակիցներից մեկը տեսնելով տնակային պայմաններում բնակվողների ծանր վիճակը մի շարք ընտանիքների, այդ թվում նրանց մեկական խորանադ մետր վառելափայտ էր նվիրել: Ի դեպ նշենք, որ երկրորդ շաբաթն է ինչ Գյումրիում սաստիկ ցրտեր են, գիշերային ժամերին ջերմաստիճանը ցածր է -25-ից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում