Տարեմուտին շահագործման հանձնվեց Կապանի թիվ 4 նախակրթարանի խմբասենյակներից մեկը: Այն հիմնանոորգել և ժամանակակից նոր գույքով համալրել են Կապանի քաղաքապետարանը, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ը և «Վորլդ Վիժնի» Կապանի տարածքային զարգացման գրասենյակը: Կապանի քաղաքապետարանի ներդորւմը 1 մլն 600 հազար դրամ է. խմբասենյակի դռներն և պատուհաններն ամբողջովին փոխվել են «Դինո գոլդի» աջակցությամբ: Իսկ «Վորլդ Վիժնի» գրասենյակը աջակցել է սեղանների, աթոռների, մահճակալների և խաղալիքների ձեռք բերմանը: Ըստ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի, մանկապարտեզների նորոգման աշխատանքներ կշարունակվեն նաև այս տարի: Իհարկե, և՛ տեղական բյուջեի միջոցներով, և՛ դոնորների աջակցությամբ: