Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը փետրվարի 17-ից տեղափոխվել է փետրվարի 16-ին, 15.00-ին:
Թամամյանի գործով դատավոր է նշանակվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից: Թամամյանը ներկայումս գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: