Այսօր հոգեբան Կարինե Նալչաջյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես ամանորյա տոներից հետո վերադառնալ սովորական առօրյա կյանքին: Նա նշեց, որ այստեղ փրկարար նշանակություն են ունենում մեր պարտականությունները, մեր աշխատանքը, մեր առօրյա կյանքը և այն հարցերը, որոնք դրված են լինում մեր դեմ սովորական առօրյա կյանքում: Հոգեբանը խորհուրդ է տալիս նաև հիշել, որ տոնը լավ է, բայց՝ ժամանակավոր: Հետևաբար, երբ սկսվում է առօրյան, տոները մնում են որպես հիշողություն: