Նախօրեին Լոս Անջելեսում մահացած ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյութոնի դիահերձումն ավարտվելն է:
Երգչուհու թոքերում ջուր է հայտնաբերվել, ինչը վկայում է, որ երգչուհին խեղդվել է` քնելով կամ գիտակցությունը կորցնելով ջրով լի վաննայում: Մարդու մոտ, ով ջուրն է ընկնում արդեն մահից հետո, թոքերում ջուր չի հայտնաբերվում: Այս մասին հաղորդում է TMZ ինտերնետ պարբերականը` հղում կատարելով Բևեռլի Հիլզի ոստիկանությանը:
Դիահերձումն իրականացնող բժիշկները ներկայում որոշում են ջրի չափաքանակը Հյուսթոնի թոքերում: Ջրի քանակությունը կարող է վճռական լինել նրա մահվան հանգամանքների բացահայտման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, գործը հետաքննողները առայժմ չեն տվել իրենց վերջնական եզրակացությունը` մահացե՞լ է երգչուհին մինչ ջրում հայտնվելը, թե՞ դրանից հետո:
Մասնագետներն սպասում են տոքսիկոլոգիական փորձաքննության արդյունքներին, որպեսզի ճշգրիտ որոշեն նրա մահվան պատճառը:
Սովորորաբար, դրա համար պահանջվում է 4-6 շաբաթ: Մինչև այդ, դիահերձման արդյունքները չեն հրապարակվի: