Ցանկացած տոն դրական զգացմունքների՝ ուրախության, ծափ ու ծիծաղի արդյունքում դրական իմաստով մարդկանց որոշակի էներգետիկ ծախսի է հանգեցնում: Այս մասին մեզ հետ զրույցում նկատեց հոգեբան Կարինե Նալչաջյանը և ավելացրեց, թե շատ բնական է, որ տոներից հետո մարդկանց մեջ սպառված լինելու զգացողություն է առաջանում: Եվ, ի վերջո, ինչ-որ մի պահի այդ տոնն ավարտվում է: Հետևաբար, մեր համաքաղաքացիների ոչ տոնական տրամադրությունը տոներից հետո միանգամայն բնական է: