Շատ կանայք ակնկալում են Սուրբ Վալենտինի օրը ստանալ ծաղիկներ կամ շոկոլադ և անգամ` ամուսնության առաջարկ: Եվ ամենավերջին բանը, որ հնարավոր է սպասել այդ օրը, հանրային կերպով ամուսնուդ ամուսնալուծության ցանկության մասին իմանալն է:
Daily Mail-ը գրում է, որ դա հենց այն է, ինչ պատահելու է Նոր Զելանդիայում ապրող մի կնոջ հետ գալիք երեքշաբթի:
Նոր Զելանդիայի The Rock ռադիոկայանն առաջարկում է տղամարդուն ռադիոյի եթերում իր կնոջն ասել , որ ցանկանում է ամուսնալուծվել և դա անել հենց Վալենտինի օրը: Սա ռադիոկայանի Win a Divorce մրցույթի պայմանն է:
Մասնակցության փոխարեն `31-ամյա տղամարդը կկարողանա ամուսնալուծվել, իսկ ռադիոկայանը կվճարի ամուսնալուծության գործընթացի հետ կապված բոլոր ծախսերը: