Հրազդանում ընթացող քաղաքապետի ընտրություններում այս պահի դրությամբ քվեարկել է 14724 մարդ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը: Նա այս թիվը համարեց աննախադեպ այս պահի համար: Ըստ նրա` նոր ընտրակեղծիքներ դեռ չեն գրանցվել:
«Կուտակումներ են գրանցվել թիվ 25/01 և 25/06 ընտրատարածքներում: Մենք այնտեղ գնացինք և կարծես թե իրավիճակը շտկվեց»,- նշեց Հ. Ավագումյանը: