Ինչպես հաղորդում է Press TV-ն, Թուրքիայում ակտիվիստները ևս մեկ անգամ բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ ՆԱՏՕ-ի ռադարային համակարգի տեղակայման:
Շաբաթ օրը տեղի ունեցած ցույցերը կազմակերպված են եղելAnkara Unity against NATO and Missile Shield խմբի կողմից, որը թուրք ազգին ցանկանում է տեղեկացնել համակարգի «իրական նպատակները»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում կտեղակայվի ԱՄՆ-ում պատրաստված ռադարը` որպես ՆԱՏՕ-ի հրթիռային համակարգի մի մաս:
Ցուցարարները Անկարայից պահանջել են սեփական քաղաքականություն վարել և չծառայել արևմտյան որոշ երկրների շահերին: Ցուցարարների պնդմամբ՝ արևմտյան որոշ ուժեր, ղեկավարվելով Վաշինգտոնի կողմից, ցանկանում են պատերազմ սկսել Սիրիայի դեմ: Նրանք Անկարային կոչ են արել ոչ մի կերպ չաջակցել այդ ուժերին:
Թուրքիայի ակտիվիստները հայտնում են, որ ռադարային համակարգը ոչ մի օգուտ չի բերի երկրին և անգամ կարող է վնասել Թուրքիայի շահերը: