«ՀԺ»-ն գրում է, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին հաստատել է անցած տարվա սեպտեմբերի 6-ին սեփական որդիներին` 6-ամյա Վարդանին և չորսամյա Հայկին խեղդամահ արած Ռոզա Ալոյանի անմեղսունակությունը:
«Հանրային պաշտպան Լուիզա Հարությունյանը երեկ մեզ հայտնեց, որ դատարանի որոշմամբ Արարատի բնակչուհի Ռոզա Ալոյանը հարկադիր բուժում կստանա հոգեբուժարանում»,- հավելում է «ՀԺ»-ն: