Ըստ «ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների՝ փետրվարի 8-ին «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովը կառավարության շենքում հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
«Թե ինչ են քննարկել գործարարն ու կառավարության ղեկավարը, փորձեցինք պարզել «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայից, ով ասաց, թե քննարկումներ են եղել, և զարմանալու ոչինչ չկա: Երբ հարցրինք՝ ինչ քննարկում, ասաց. «Հարցն ուղարկե՛ք իմ էլեկտրոնային հասցեին»:
Երկու օր պատճառաբանեց, թե մեր նամակը չի ստացել (մինչ այդ նույն հասցեից հեշտությամբ հասնում էր տեքստը), ապա անհետացավ՝ չպատասխանելով մեր հեռախոսազանգերին»:
«ժողովուրդ»-ն իր աղբյուրներից պարզել է, որ Բաղդասարովը դժգոհել է վարչապետին, թե Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն «ընկել է իր հետևից»: