Այսօր մեզ հետ զրույցում 1-03 ծառայության պետ Ռիտա Աբրահամյանը տեղեկացրեց, որ հունվարի 1-ին Երևանի բնակիչներից ստացել են 644 կանչ, իսկ ամսի 2-ին` 641: Բոլոր կանչերի դեպքում հիմնականում դժգոհել են ճնշումից և ջերմությունից, իսկ սննդային թունավորումներ դեռ չեն արձանագրել: Սակայն մեր հայրենակիցները դեռ շարունակում են Ամանորը նշել, և ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջևում է, եթե իհարկե, մարդիկ սննդակարգին չհետևեն: