Այսօր ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքը Պակիստանում հարված է հասցրել մի շենքի, որտեղ, ենթադրվում էր, զինյալներ էին թաքնված: Տասը մարդ զոհվել է։ Սկզբնապես հաղորդվում էր ութ զոհի մասին:
Ինչպես տեղեկացնում են Պակիստանի իշխանությունները, զինյալները թաքնվում էին Տապպի գյուղում` Միրանշահ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
Երկու հրթիռների հարվածի հետևանքով շենքում հրդեհ է սկսվել: Շենքն ամբողջությամբ այրվել է,- հաղորդում է BBC-ին: