«Ես քաղաքականությունը պատկերացնում եմ որպես թիմային աշխատանք և տեսնում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ թիմ ներկայացնելու պոտենցիալ ունի, և վստահ եմ, որ նաև Հանրապետականը ներքին լուրջ բարեփոխումների կգնա, մյուս կողմից էլ՝ կա ՀԱԿ-ը, և այս երեք փոխզսպումներով խորհրդարանը, որը համալրված կլինի պրոֆեսիոնալներով, շատ դրական էֆեկտ կարող է ունենալ երկրի համար:
Այս պարագայում ես ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ, հակառակ պարագայում չեմ տեսնում»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում պատասխանելով թերթի հարցին՝ ի՞նչն է իրեն ղում դեպի քաղաքականություն, ասել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը: