The Washington Post-ը տեղեկացնում է, որ պաշտոնական Xinhua լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հունվարի 28-ից կորած համարվող չինացի աշխատակցի մարմինը հայտնաբերվել է: Տղամարդը կորած էր համարվում այն բանից հետո, երբ Սուդանի ժողովրդական ազատագրական բանակը հարձակվել էր 47 չինացի աշխատակիցների վրա:
Աշխատակիցներից 17-ը կարողացել էին փախչել, իսկ 29-ին առևանգել էին: Xinhua-ն հաղորդել է, որ շուտով ակնկալվում է նրանց ազատ արձակումը՝ այն բանից հետո, երբ իր միջնորդությամբ հանդես էր եկել Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: