Ինչպես այսօր տեղեկացնում է The New York Times օրաթերթը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորում են նաև հայտնի մեքսիկացի մոլախաղային մագնատ Խուան Խոսե Ռոխաս Կարդոնայի մերձավորները: ԱՄՆ նախկին բնակիչ մեքսիկացին այժմ գտնվում է ԱՄՆ սահմաններից դուրս և չի վերադառնում երկիր, քանի որ խնդիրներ ունի օրենքի հետ:
ԱՄՆ-ում մեքսիկացուն մեղադրում են մրցակիցներին ֆիզիկապես վերացնելու մեջ, ինչպես նաև ամերիկացի քաղաքական գործիչներին ապօրինի ֆինանսավորելու համար:
Այս աշուն Կառլոսն ու իր եղբայրը սկսել են գումարներ հավաքել Օբամայի նախընտրական շտաբի համար, չնայած նրանք նախկինում նման միջոցառումների չեն մասնակցել: Թերթը եզրակացրել է, որ սրանով խաղատների արքան փորձում է վերադառնալ ԱՄՆ և ստանալ տեղի իշխանությունների աջակցությունը:
Օբամայի նախընտրական շտաբում հաստատել են, որ Կառլոսը, Ալբերտոն և նրանց քույրը` Լետիսիան, Դեմոկրատական կուսակցության հիմնադրամին են փոխանցել 200 հազար դոլար: