Friday, 26 04 2024
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար

2010-ը` կորսված հույսերի ևս մեկ տարի ԼՂ կարգավորման գործընթացում

Հունվարի վերջին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումը օգտակար գնահատեց. «Հանդիպման գլխավոր արդյունքը դարձավ պայմանավորվածությունն այն մասին, որ թեև կան փաստաթղթի ինչ-որ մասեր, որոնք դեռևս կողմերի համաձայնության առարկա չեն, այդ մասերի վերաբերյալ կողմերը կպատրաստեն իրենց կոնկրետ գաղափարները, իրենց կոնկրետ ձևակերպումները, որոնք կներառվեն այդ տեքստում: Մենք վստահ ենք, որ դա կօգնի համանախագահներին իրենց հետագա աշխատանքում: Այնպես որ, խոսակցությունը բաց էր, անկասկած` օգտակար, և նախագահները պայմանավորվեցին այն շարունակել»:
ԵԱՀԿ-ի նախագահող երկիրը` Ղազախստանը, 2010-ին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը ակտիվացնելու փորձեր արեց: «2010-ը ԼՂ հակամարտության կարգավորման առումով կարող է որոշիչ լինել»,- Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսում տարեսկզբին նշեց Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է նոր լիցք հաղորդել կարգավորման գործընթացին: Նույն ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր. «Մեր տեսակետը շատ հստակ է` ԼՂ կարգավիճակը մենք տեսնում ենք Ադրբեջանի կազմում: Ղարաբաղում պետք է կողք կողքի ապրեն հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները»: Մամեդյարովը այնուհետև հավելել էր, որ Ադրբեջանը համաձայն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին առաջարկներին. «Ադրբեջանն ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, քանի որ մենք կարծում ենք, որ դա հնարավորություն է տալիս քննարկելու մեծ համաձայնագիրը: Անձամբ ես կարծում եմ, որ հայկական կողմը ևս պետք է դա ընդունի: Բայց նրանք ասում են, թե առաջարկների որոշ կետեր իրենց ձեռք չեն տալիս ու դրա համար իրենք չեն կարող ընդունել այդ փաստաթուղթը: Հիմա քննարկումներ են ընթանում հենց այդ կետերի շուրջ»:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մարտի կեսին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մտահոգություն էր հայտնել ԼՂ խնդրի կարգավորման ձգձգման կապակցությամբ: Ըստ դիվանագիտական աղբյուրների` Սարկոզին կոչ էր արել կողմերին գործադնել «անհրաժեշտ ջանքերն ու փոխզիջումները» և հայտարարել է, որ մտահոգված է շուրջ մեկևկես տարի առաջ մեկնարկած դիվանագիտական գործընթացի` թափը կորցնելու առնչությամբ: Ելիսեյան պալատում Ս. Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի հանդիպմանը կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունները, նշել էին, որ որոշակի աշխատանք պետք է կատարվի երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Ֆրանսիայի նախագահը արտահայտվել էր հակամարտության լուծման հիմնական սկզբունքների դինամիկան զարգացնելու, դրանց շունչ հաղորդելու օգտին՝ ասելով, թե հակամարտող կողմերը պետք է «պատասխանատվություն ստանձնեն և կատարեն այն անհրաժեշտ քայլերը, որոնք կտանեն դեպի խաղաղություն և շահավետ կլինեն ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»։
Մարտի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Նովրուզի տոնի առիթով, նշեց, որ ԼՂ բանակցությունների հիմնական մասն ավարտվել է, և առաջարկները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Նրա խոսքերով` Ադրբեջանի առջև ծառացած ամենաբարդ խնդիրը ԼՂ խնդրի կարգավորումն է։ «ԼՂ-ին Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ տրամադրելու գաղափարն անընդունելի է»։
Ապրիլի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահի` մայիսին Թուրքիա կատարելիք այցի օրակարգային հիմնական թեման լինելու է «Ադրբեջանի օկուպացված տարածքների խնդիրը»: «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է բարելավվեն։ Սրան զուգահեռ պետք է վերջ տրվի արդբեջանական հողերի զավթմանը, հայ-ադրբեջանական վեճը պետք է գտնի իր լուծումը: Բոլորը պետք է հստակ ընկալեն, որ ոչինչ չի կարող խաթարել Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամությունը»,- ասել էր նա։
«Օգտագործելով բոլոր հնարավորությունները` ՌԴ հեղինակությունն ու ազդեցությունը, առաջ ենք մղելու ԼՂ հակամարտության լուծումը, միևնույն ժամանակ` այդ հարցում խորհրդակցելով նաև մեր թուրք գործընկերների հետ»,- Անկարայում մայիսի կեսին անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը: Նա շեշտեց, որ «և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում»: Ի պատասխան հարցին` արդյո՞ք ՌԴ-ն Հայաստանին առաջիկայում կմղի առավել ակտիվ քայլերի գնալ ԼՂ կարգավորման բանակցություններում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ-ի ՄԽ անդամ է, Մեդվեդևը «հուսադրող» է որակել կարգավորման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա հստակեցրել է, որ մի շարք հարցերում ձեռք է բերվել համաձայնություն, սակայն չի կարելի ասել, թե բոլոր հարցերում առկա է փոխըմբռնում: «Բայց բոլոր առանցքային հարցերը նախևառաջ պետք է քննարկեն հակամարտության կողմերը` մասնավորապես Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել էր Մեդվեդևը` եզրափակելով. «Կատարվել է կարևոր քայլ առաջ, հիմա գլխավորը ձեռք բերվածի վրա կանգ չառնելն է»:
Մինչ ՌԴ-ն նախագահը խոսում էր փոխըմբռնման մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարով օրեր անց նշեց, թե հայկական կողմի` նորացված Մադրիդյան սկզբունքները չընդունելու խնդիրը հայեցակարգային է. «Հայկական կողմի` նորացված Մադրիդյան սկզբունքները չընդունելու խնդիրը ոչ թե լեզվական բարդությունն է, այլ` հայեցակարգային: Եթե հայկական կողմից լինի հայեցակարգային որոշում, ապա խնդիրը կարող է տեղից շարժվել: Իսկ եթե անընդհատ լինեն ինչ-որ բանից կառչելու, ձգձգելու փորձեր, ապա կլինեն բարդություններ»,- ասել էր Մամեդյարովը: Ադրբեջանը, երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ, պատրաստ էր շարունակել աշխատել նորացված սկզբունքների հիման վրա` հանգելու համար համաձայնեցված համընդգրկուն խաղաղ պայմանագրի: Մամեդյարովի խոսքերով` համանախագահները, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների` անցած տարվա դեկտեմբերին Աթենքում կայացած հանդիպման ժամանակ ներկայացնելով Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը, «անշուշտ, ակնկալում էին, որ հայկական և ադրբեջանական կողմերը դրական կվերաբերվեն տվյալ փաստաթղթերին, քանի որ դա երկամյա աշխատանքի և ինչպես արտգործնախարարների, այնպես էլ նախագահների մակարդակով կողմերի միջև հանդիպումների արդյունք է: Ցավոք, հայկական կողմը վերջին պահին ասաց, որ իր համար որոշակի բարդություններ կան», -նշել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ԼՂ Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի իրականացրած հարձակման արդյունքում հայկական կողմից 4 զինծառայող զոհվեց։ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այն «սադրանք» էր որակել. «Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի»։ Հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում: Ամփոփելով եռակողմ հանդիպումը` Նալբանդյանը նշել էր, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում և պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակել բանակցությունները։
Հունիսի վերջին ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահները տարածեցին հայտարարություն, որում «խստիվ դատապարտում էին ուժի կիրառումը և ափսոսանք էին հայտնում մարդկային կյանքերի անիմաստ կորստի կապակցությամբ»: Ընդգծելով, որ միջադեպը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպումից անմիջապես հետո՝ համանախագահները համոզմունք էին հայտնել, որ «ռազմական ուժի կիրառումը, հատկապես այս պահին, կարող է դիտվել միայն որպես խաղաղ գործընթացին վնասելու փորձ»: Համանախագահներ այսպիսով կողմերին կոչ արեցին անում զսպվածություն ցուցաբերել և «իրենց բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:
Հունիսի վերջին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում հայտարարեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը նշանակալի առաջընթաց են արձանագրել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու գործում։ «Այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը»,- ասված էր հայտարարության մեջ։ Երեք նախագահները «կարևոր առաջընթաց» էին գնահատել այն փաստը, որ հակամարտության կողմերը հիմք են ընդունում Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից 2009 թ. հուլիսի 10-ին իտալական Աքվիլա քաղաքում հրապարակված սկզբունքները։ «Հիշյալ սկզբունքները,- հայտարարությունում ընդգծել էին երեք նախագահները,- ներառում են ԼՂ-ն շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ, ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում, Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողությունը։ Մենք մեր նախարարներին և համանախագահներին հանձնարարում ենք ակտիվորեն աջակցել կողմերին առկա տարաձայնությունների հաղթահարման գործում՝ նախապատրաստվելով Ալմաթիում ԵԱՀԿ–ի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում անցկացվելիք համատեղ հանդիպմանը»։
Հուլիսի սկզբին տարածաշրջանի պետություններ այցելեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Վերջին քայլերը դեպի խաղաղություն սովորաբար ամենադժվարինն են»,- Բաքվում հայտարարել էր ԱՄՆ-ի պետքարտուղարը: Է.Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում Հ.Քլինթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության` տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, Հելսինկյան սկզբունքների հիման վրա ինքնորոշման իրավունքի վրա հիմնված խաղաղ կարգավորման կողմնակից է: «ԱՄՆ-ը չի կարող լուծել հակամարտությունը, սակայն կարող է օգնել կողմերի մերձեցմանը, որպեսզի նրանք համաձայնության գան»,- ասել էր պետքարտուղարը: «Մենք պատրաստ ենք օգնել Ադրբեջանին և Հայաստանին` հասնելու հակամարտության երկարատև խաղաղ կարգավորման»,- վստահեցրել էր Քլինթոնը և հավելել. «Վերջին քայլերը դեպի խաղաղություն սովորաբար ամենադժվարինն են, սակայն մենք տեսնում ենք, որ խաղաղությունը հնարավոր է և պահանջված: Մենք կարծում ենք` առաջընթաց կա»,- ասել էր Քլինթոնը` ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը «մեծ առաջնահերթություն ունի ԱՄՆ-ի համար»։
Սեպտեմբերի սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում պետք է քննարկվեր Ադրբեջանի ներկայացրած «Միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը: Սակայն նախագծի քննարկումը հետաձգեց: Բացատրելով ադրբեջանական կողմի որոշումը` ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևն ասել էր, որ նման որոշում է կայացվել, քանի որ համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահները փաստահավաք առաքելությամբ մոտ ապագայում մեկնելու են Լեռնային Ղարաբաղ: Նա հույս էր հայտնել, որ նրանց առաքելության արդյունքը կաջակցի Ադրբեջանի դիրքորոշմանը ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանի կողմից թիվ A/64/L.57 բանաձևի նախագիծը քննարկումից և քվեարկությունից հանելու կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ-ն: «Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին և առաջին հերթին ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը՝ շեղել և վնաս հասցնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձևի ընդունումը: ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահների դաշտային առաքելությունը ԼՂ հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԳԱ ներկայացված բանաձևի նախագծի հետ»:
Սեպտեմբերին՝ Հայաստանի Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառմանը, գնահատելով անկախության տարիների ձեռքբերումները, իր շնորհավորական խոսքում Ս.Սարգսյանը անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորմանը. «Մենք գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախության և տևական խաղաղության ճանապարհն է: Այդ ճանապարհին մենք հիշեցնում ենք. մեզ մի՛ փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի՛ հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի՛ դրեք, մեզ չի՛ կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խոսել ու արդար որոշումների շուրջ ձեռք սեղմել»:
Հոկտեմբերի սկզբին մեկնարկեց ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահների Փաստահավաք առաքելությունը։ Միջնորդները` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ծանոթացան իրավիճակին։ Նմանօրինակ առաքելությամբ միջնորդները հանդես էին գալիս առաջին անգամ 2005-ից ի վեր։ «Չնայած դժվարություններին` մենք ուզում ենք ևս մեկ անգամ հատել կողմերի միջև առկա շփման գիծը և ցույց տալ, որ այն երկաթյա վարագույր չէ»,- ասել էր ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բ.Ֆասիեն։ Հոկտեմբերի կեսին ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահները ավարտեցին Դաշտային առաքելությունը ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Մեկ շաբաթվա ընթացքում առաքելության անդամները եղան Աղդամի, Ֆիզուլիի, Ղուբաթլուի, Զանգելանի, Լաչինի և Քելբաջարի շրջաններում` հանդիպելով տեղի բնակիչների հետ:
Հոկտեմբերի վերջին Աստրախանում կայացավ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպում: «Խոսքը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին ուղղված հատուկ հռչակագրի մասին է», – հանդիպման ավարտին լրագրողներին ասել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` հավելելով, որ ընդունված համատեղ հայտարարությամբ ենթադրվում է «ռազմագերիների փոխանակություն և զոհվածների մարմինների վերադարձ»: «Վերահաստատելով 2008 թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության դրույթները` նախագահները ընդգծեցին, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորումը պահանջում է հետագա ջանքեր հրադադարի ռեժիմի և ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցների ամրապնդման ուղղությամբ»,- ասված էր համատեղ հայտարարությունում: Արձանագրվում էր, որ այդ նպատակով` «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են, որպես առաջին քայլ, անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում և զոհվածների մարմինների վերադարձ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կարմի խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ»:
Հայկական կողմը չի պատրաստվում նախահարձակ լինել, բայց անհրաժեշտության դեպքում հակահարվածը վերջնական կլինի,- նոյեմբերի կեսին ԼՂ-ում հայտարարեց Ս.Սարգսյանը: Նա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ ներկա էր գտնվել ԼՂ-ի Պաշտպանության բանակի զորավարժություններին: Ս. Սարգսյանը նաև վստահեցրել էր, որ ձեռնարկվելու են բոլոր քայլերը սահմանները՝ անառիկ ու հայ զինվորի կյանքն անվտանգ պահելու համար. «Որովհետև շարունակվում են սադրանքները, որովհետև շարունակվում են կրակոցները, զոհվում են մարդիկ, ու ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, մենք այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանելու մեր հայրենիքը, հիմա էլ մենք երբեք նախահարձակ չենք կարող լինել, բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը»:
Նոյեմբերի կեսին Բաքու էր ժամանել ՌԴ նախագահը: «Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանն ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին»,- ասել էր Դմիտրի Մեդվեդևը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` Մեդվեդևը հայտարարել էր, որ դեռ մնում են որոշ հարցեր` կապված ԼՂ կարգավորման սկզբունքների հետ, սակայն եթե կողմերը ջանքեր գործադրեն, Ղազախստանում դեկտեմբերի 1-2-ը անցկացվելիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովին կարելի կլինի հասնել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակին:
Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ս. Սարգսյանը հրաժարվում է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող հանդիպմանը. «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը»,- ասվում էր Ս. Սարգսյանի մամուլի քարտուղար Ա. Արզումանյանի տարածած հաղորդագրությունում. «Նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի վերջին «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ ԵԱՀԿ-ի միջնորդների առջև խնդիր է դրվել նախապատրաստել հակամարտության վերաբերյալ հայտարարություն, որի տակ Աստանայում կստորագրեն հակամարտության կողմերը: «Աստանայի գագաթնաժողովից առաջ միջնորդները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ: Նրանց առջև խնդիր էր դրվել նախապատրաստել մի հայտարարություն, որի տակ Աստանայում կստորագրեն ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երևանը, ե՛ւ միջնորդները: Հուսամ` դա կհաջողվի»: Լավրովը սակայն զգուշավոր լավատեսություն էր հայտնել. «Ես առայժմ չեմ կարող ասել, որ Աստանայի գագաթնաժողովում հնարավոր կլինի իսկական ճեղքում արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Դա քրտնաջան աշխատանք է պահանջում: Այն պայմանավորված է կողմերի` հաճախ տրամագծորեն հակառակ դիրքորոշումները հաշտեցնելու անհրաժեշտությամբ, և այդ աշխատանքը շտապողականություն չի հանդուրժում: Եթե Աստանայի գագաթնաժողովը կօգնի հետագա առաջընթացին, դա արդեն իսկ լուրջ նվաճում կարելի է համարել»:
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-Մունը անդրադարձավ ԼՂ հակամարտությանը։ «Հուսով եմ, որ կողմերը կշարունակեն բանակցությունների ընթացքում քննարկել բոլոր հարցերը։ Որքան հասկանում եմ, վերջին քննարկումները որոշակի թափ են առել։ Հուսով եմ, որ Ադրբեջանը և Հայաստանը որքան հնարավոր է արագ համաձայնության կհասնեն այս հարցի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ», – ասել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և կողմերին փոխադարձ զսպվածության կոչ արել. «Միաժամանակ հորդորում եմ Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ շփման գծում սադրիչ քայլերից և հեռացնել շփման գծում գտնվող նշանառուներին։ Դա օգտակար կլինի ոչ միայն հակամարտության կողմերի, այլև այն բոլոր խմբերի համար, որոնք լարված աշխատանքով ջանում են արագացնել խաղաղ բանակցությունները»։
Դեկտեմների 1-ին Աստանայում մեկնարկեց ԵԱՀԿ գագաթնաժողովը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, անդրառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշեց. «Մենք պետք է վերականգնենք մեր ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ` ՄԽ գլխավորությամբ մշակված սկզբունքների հիման վրա: Թույլ տվեք ևս մեկ անգամ ՄԽ համանախագահ երկրների անունից կրկնել, որ յուրաքանչյուր արդարացի և երկարատև խաղաղություն պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների, ինչպես նաև 6 կետերի վրա, որոնք մշակվել են նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի կողմից 2009 թ. հուլիսի 10-ին»:
Այնուհետև Աստանայի գագաթնաժողովում ընդունվեց համատեղ հնգակողմ հայտարարություն ԼՂ հակամարտության վերաբերյալ: ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև` Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել էին, որ եկել է ԼՂ հակամարտությունը լուծելու ուղղությամբ ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը»: Այդ կապակցությամբ նրանք հիշեցրել էին 2008 թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում և 2010 թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում արված համատեղ հայտարարությունները: Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել էին իրենց հանձնառությունը` ԼՂ հակամարտության հարցում վերջնական կարգավորման հասնել` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև 2009 թ. հուլիսի 10-ին Աքվիլայում և 2010 թ. հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունած հայտարարությունների վրա:
Աստանայի հնգակողմ հայտարարությունից հետո հստակ դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ընդունել են Մադրիդյան առաջարկների գոնե վեց բացահայտված դրույթները: Սակայն դրանից հետո կողմերը հանդես եկան կոշտ հայտարարություններով: «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել ԼՂՀ -ն դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար», – հայտարարեց Ս.Սարգսյանը` ելույթ ունենալով Աստանայում անցկացվող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում՝ ի պատասխան Բաքվի ռազմատենչ հայտարարությունների: Միաժամանակ նա շեշտել էր, որ Հայաստանը կտրականապես չի ընդունում ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: «ԼՂ-ն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի ԼՂ-ի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմք»:
«Աստանայում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը կարևոր հանգրվան էր` ԼՂ հիմնախնդրի կարգավորման առումով»,- դեկտեմբերի կեսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հնգակողմ հայտարարությամբ ամրագրվեց, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009թ. հուլիսի 10-ի Աքվիլայի և 2010 թվականի հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները», – ասել էր Նալբանդյանը և ընդգծել. «Աստանայում ևս մեկ անգամ հստակ նշվեց, որ կարգավորման համար առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, և որևէ մեկին մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը»: Նրա խոսքերով` չնայած Աստրախանի հռչակագրին և Աստանայի հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, ինչի մասին են վկայում Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող վերջին հայտարարությունները: «Առնվազն տարակուսանք է առաջացնում նաև այն, որ Աստանայի հնգակողմ հայտարարության ընդունումից ժամեր անց Ադրբեջանի պատվիրակությունը մերժում էր ներառել և նույնիսկ հիշատակել այն գագնաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերում», – շեշտել էր Նալբանդյանը:
Անդրադառնալով Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարությանը Հայ Ազգային կոնգրեսը ամրագրեց, որ դրանով վերահաստատվում են Աքվիլայում և Մուսկոկայում հռչակված կարգավորման սկզբունքները, և արձանագրվում է հակամարտող կողմերի պարտավորությունը` լուծել ԼՂ հարցը այդ սկզբունքների հիման վրա: «Հանգրվանային այս հայտարարությունն, ըստ էության, ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ԼՂ կարգավորման գործընթացում արձանագրված տեղաշարժերը։ Հայտարարության տակ Ս.Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է Հայաստանի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը կարգավորման քննարկվող ծրագրի վերաբերյալ՝ արձանագրելով այդ ընթացքում հայ դիվանագիտության թույլ տված անընդունելի նահանջները և ձախողումները: Այսպիսով, Աստանան արձանագրեց Հայաստանի նահանջները և դուռ բացեց նորանոր պարտությունների համար: Գլխավոր հարցին, այն է՝ ինչպես Հայաստանը և ԼՂ-ը պետք է դիմագրավեն առկա մարտահրավերները, Սերժ Սարգսյանի ռեժիմը պատասխան չունի: Այս ամենն արդյունք են ռեժիմի ոչ լեգիտիմության, կոռումպացվածության, հանցավորության ու դրանով իսկ՝ արտաքին խոցելիության։ Այս ամենն արդյունք են նաև տնտեսական զարգացման տեմպերով ու բացարձակ ցուցանիշներով Ադրբեջանի նկատմամբ ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխության։ Ռեժիմի գոյատևման ամեն օրը նորանոր անդարձելի կորուստներ է բերել ու բերում՝ սպառնալով նաև Հայաստանի ազգային անվտանգությանը։ Վիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորումն է։ Սերժ Սարգսյանը պարտավոր է հրաժարական տալ՝ կա՛մ գիտակցելով դրա անհրաժեշտությունը, կա՛մ տեղի տալով համաժողովրդական ընդվզման առջև»։
Պատրաստեց Էմմա Գաբրիելյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում