TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Օսմանիե նահանգի Քադիրլի շրջանում բնակվող 32-ամյա Թուբա Ջանքուրթ Սագաթն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:
26 տարվա ընթացքում Սագաթը տարել է 200 պլաստիկ վիրահատություն: Նշվում է, որ 1986 թվականին սայլը հարվածել է Սագաթին և լրջորեն վնասել դեմքը: Արդյունքում, նա ստիպված է եղել մի քանի անգամ ենթարկվել վիրահատության: Այդ ժամանակից ի վեր նա տարել է 200 վիրահատություն, որոնց մի մասը մեծ է եղել: