Փորձագետները զգուշացրել են, որ մինչ 2030 թվականը քաղցկեղի նոր դեպքերի թիվը Մեծ Բրիտանիայում ավելանալու է 30 տոկոսով:
Daily Mail-ը գրում է, որ համաձայն Քաղցկեղի համաշխարհային հետազոտման հիմնադրամի հրապարակած տվյալների՝ Մեծ Բրիտանիան Եվրոպական միության 27 երկրներից 16-րդն է, որտեղ ակնկալվում է քաղցկեղի դեպքերի թվի ավելացում:
Ըստ այդ տվյալների՝ 2030 թվականին Մեծ Բրիտանիայում կլինի 396000 քաղցկեղի նոր դեպք:
Փորձագետները հայտնում են, որ քաղցկեղի դեպքերի ավելացման պատճառը ծերացող բնակչությունն է: