Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 4–ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը, հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների հարաբերությունների զարգացման ընթացքի վերաբերյալ:
Հիլարի Քլինթոնը բարձր է գնահատել Ադրբեջանի գործունեությունը և մասնակցությունն Աֆղանստանում խաղաղություն հաստատելու հարցում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցերը:











































