Բրիտանական Autosport հանդեսը հրապարակել է վճարումների չափը, որը «Ֆորմուլա-1»-ում հանդես եկող թիմերը կստանան 2011 թվականի Կոնստրուկտորների Գավաթի խաղարկությունում իրենց ունեցած արդյունքներին համապատասխան:
Կոնստրուկտորների Գավաթի գործող չեմպիոն «Ռեդ Բուլլ»-ը կստանա 60 մլն, իսկ 10-րդ տեղը զբաղեցրած «Կատերհեմ»-ը` 12.5 մլն ԱՄՆ դոլար:
1 «Ռեդ Բուլլ» – 60 մլն ԱՄՆ դոլար
2. «Մաքլարեն» – 49.9
3. «Ֆերրարի» – 40.6
4. «Մերսեդես» – 34.5
5. «Լոտուս-Ռենո» – 31.3
6. «Ֆորս Ինդիա» – 28.1
7. «Զաուբեր» – 21.8
8. «Տոռո Ռոսսո» – 18.8
9. «Ուիլիամս» – 15.6
10 «Կատերհեմ» – 12.5