Հանրապետական կուսակցության ընտրողների ժողովում ԱՄՆ-ի Նևադա նահանգում հաղթանակ է տարել Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին` ստանալով ձայների 47 %–ը: Այսպիսով, նա ամրապնդելէ իր դիրքերը` առաջ անցնելով մրցակիցներ Նյութ Գինգրիչից և Ռոն Պոլից:
Հարցումների արդյունքների համաձայն՝ Միթ Ռոմնիին Նևադայում աջակցում են Հանրապետական կուսակցության կողմնակիցների 20 %–ը՝ ավելի շատ մարդ, քան Գինգրիչին: Նախկին նահանգապետի օգտին մի շարք փաստեր են վկայում. Նա, ինչպես և Նևադայի բնակչության մեծ մասը, դավանում է մորմոնական հավատքը և մեծ փորձ ունի բիզնեսում: Բացի այդ, ի տարբերություն Գինգրիչի, Ռոմնին սուր քննադատության է ենթարկում Բարաք Օբամայի ներքին քաղաքականությունը:
Նևադայից հետո նախընտրական պայքարի հաջորդ փուլերը տեղի կունենան մարտի չորսին և յոթին:











































