Իրանի նավթային արդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ իր երկիրը չի հրաժարվի միջուկային ծրագրից, նույնիսկ եթե ստիպված լինի դադարեցնել նավթի արտահանումը:
Նախարարը ԵՄ երկրներին կոչ է արել վերանայել իրենց որոշումը և սպառնացել է մոտ օրերս կրճատել նավթի արտահանման ծավալները որոշ եվրոպական երկրներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ն և ԵՄ-ն որոշում կայացրին Իրանի դեմ խստագույն պատժամիջոցներ կիրառել, որպեսզի վերջինս դադարեցնի միջուկային ծրագրի մշակումը:








































