Բրիտանացի դերասան Դանիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ «Հարի Փոթեր» ֆիլմի որոշ դրվագներում հարբած է նկարահանվել:
Heat ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա պատմել է նկարահանման հրապարակում իր անկարգ պահվածքի մասին:
«Դա իսկական խնդիր էր: Ես չեմ մանրամասնի, բայց կասեմ, որ ամեն օր հարբած էի: Թեև հարբած էի գալիս նկարահանումների, սակայն նկարահանման հրապարակում երբեք ալկոհոլ չեմ օգտագործել»:
Այն մասին, որ Դանիելը խնդիրներ ուներ ալկոհոլի հետ, հայտնել էին ԶԼՄ-ները:
Ավելի ուշ մամուլը հայտնել է, որ նա դադարել է ալկոհոլ օգտագործել:









































