Ավստրալիայի արտգործնախարար Քևին Ռադը, ելույթ ունենալով Մյունխենի միջազգային համաժողովում, հայտարարել է, որ Եվրոպան չափազանց շատ է անհանգստացած իր ֆինանսական խնդիրներով:
Ռադայի կարծիքով՝ դա հանգեցնում է նրան, որ եվրոպացի քաղաքագետները գնալով ավելի քիչ ուշադրություն են դարձնում Ասիային, որտեղ ուժեղանում են Չինաստանի դիրքերը: Ըստ նախարարի՝ այսպիսի անհեռատես դիրքորոշումը կհանգեցի Եվրոպայի տնտեսության և քաղաքականության թուլացմանը:
Ի պատասխան Ռադի՝ եվրակոմիսար Միշել Բարնիեն ասել է, որ ներկայիս ճգնաժամը Եվրոպան դարձնում է ավելի ուժեղ և ավելի կազմակերպված:








































