Ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը, ԱՄՆ-ի դրամական շուկաներում արձանագրվեց բաժնետոմսերի գների աճ: Նախորդ օրը հայտարարվեց, որ անցած երեք տարիների ընթացքում արձանագրվել է գործազրկության ամենացածր մակարդակը՝ 8.3 տոկոս։
Dow Jones-ի արդյունաբերական միջին մակարդակն աճել է ավելի քան 156 միավորով՝ հասնելով 2008 թվականի տնտեսական ճգնաժամը սկսվելուց ի վեր ամենաբարձր մակարդակին։
ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության զեկույցում, որը հրապարակվել էր ուրբաթ օրը, նշված է, որ միայն հունվար ամսին բացվել է 243 հազար նոր աշխատատեղ՝ հաջորդելով նախորդ ամսվա բարձր ցուցանիշին, որի ընթացքում ԱՄՆ-ում աշխատանք էր գտել ավելի քան 200 հազար գործազուրկ։










































