Շաբաթ օրը Դարիայում սիրիական անվտանգության ուժերը կրակ են բացել թաղման թափորի վրա: Ինչպես հայտնում են քաղաքական ակտիվիստները, մահացել է առնվազն 2 և վիրավորվել 10 մարդ:
Նույն օրը, ակտիվիստների տեղեկատվության համաձայն, կառավարական ուժերը գրոհել են Զաբադանի քաղաքի մերձակայքը:
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների խոսքերով՝ կառավարական զորքերը տանկերով կրկին հարձակվել են Հոմս քաղաքի վրա:











































