NBA-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ «Մայամի»-ի հարձակվող Լեբրոն Ջեյմսը և «Լոս-Անջելես Լեյքերս»-ի պաշտպան Քոբի Բրայընթը ճանաչվել են Լիգայի հուվար ամսվա լավագույն բասկետբոլիստներ` համապատասխանաբար Արևելյան և Արևմտյան գոտիներում:
Ջեյմսը մասնակցել է «Հիթ»-ի 21 հանդիպումների` միջին հաշվարկով յուրաքանչյուր խաղում վաստակելով 29.7 միավոր, կատարելով 8.3 խլում ու 7 փոխանցում: Բրայընթը «Լեյքերս»-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում, իսկ մեկ խաղի ընթացքում միջին հաշվարկով վաստակել է 30 միավոր, կատարել 6.1 խլում և 5.4 փոխանցում:
Նշենք, որ մեկ հանդիպման ընթացքում վաստակած միավորների միջին քանակով Բրայընթն NBA-ի ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է: