Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այս տարվա մայիսին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանում Էրդողանը մասնակցելու է Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին: Ներկայումս ընթանում են այդ նիստի նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև Ռազմավարական գործընկերության ու փոխըմբռնման մասին պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի օգոստոսի 16-ին: Այն ստորագրել են երկու երկրների նախագահները՝ Աբդուլլահ Գյուլն ու Իլհամ Ալիևը:






































