Իսպանական մամուլի տեղեկացմամբ «Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը երկարաձգել է ակումբի հետ կնքած իր պայմանագրի ժամկետը:
Ըստ նոր համաձայնագրի` Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում հանդես կգա մինչև 2013 թվականի հունիս: Բայց, ըստ պայմանագրի կետերից մեկի, հնարավոր է այդ ժամկետի երկարաձգում մինչև 2015 թվականը: Դա կախված կլինի Աբիդալի` մրցաշրջանի ընթացքում ակումբի կազմում անցկացրած հանդիպումների քանակից:
««Բարսելոնա»-ն իմ երկրորդ ընտանիքն է: Ակումբի աշխատակիցներին ես ավելի հաճախ եմ տեսնում, քան իմ ընտանիքի անդամներին: Մենք գերազանց ֆուտբոլ ենք ցուցադրում»,- հայտարարեց Աբիդալը: