«Հրապարակ»-ը գրում է, որ Արմավիրի նախկին մարզպետ, Աժ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ով խորհրդարան է եկել Հովիկ Աբրահամյանի օրոք, շարունակում է աշխատել Աժ-ում նաև Սամվել Նիկոյանի նախագահության ժամանակ:
«Ճիշտ է՝ զբաղվում է թեթև տնտեսական աշխատանքով: Հերոյանը, ով հարստացել է հենց մարզպետ աշխատելու տարիներին, երեկ մեր թղթակցի հարցին, թե իրեն մարզպետի՞ աշխատանքն էր դուր գալիս, թե՞ Աժ նախագահի խորհրդականի, պատասխանել է.
«Աշխարհում ամենավատ աշխատանքը մարզպետի գործն է»:








































