Լուսանկարներում պատկերված տարօրինակ կառույցը կդառնա Պեկինում գտնվող շենքի մի մասը, որը ծառայելու է որպես ընտանեկան տուն և յուրահատուկ ստուդիա՝ 2 միլիոն դոլար արժողությամբ:
Daily Mail-ը գրում է, որ կառույցը կցված կլինի նախկին արդյունաբերական շենքին, և կառուցվում է այնպես, որ պաշտպանվի Պեկինում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերից:
Այն անգամ կարող է բնակարանը շրջել, որպեսզի պատուհանից բացվող տեսարանը փոխվի:
Կառույցի ներսում ննջասենյակներ են, ստուդիա և մեկ կանաչ սենյակ: Սանդուղքները շարժական են և ստեղծում են տիեզերանավի տպավորություն:














































