«Վովա Գասպարյանը մասկի շոուի նման բան է սարքել, այս ձերբակալության հրահանգը տալիս ինչ-որ մեկը անկհայտ դեղի ազդեցության տակ է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խեսելով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման մասին ասաց օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը ընթերցելով ՀԺ խմբագրական կազմի հայտարարությունը տեղեկացրեց, որ Գևորգյանի փաստաբան Վահե Գրիգորյանը խոսել է քննիչի հետ և նրան ասել են, որ հնարավորություն կլինի ներգրավվել գործում, իսկ ահա հարազատներին մինչ այժմ որևէ տեղեկություն չեն տվել ոստիկանությունից: «Լրագրողները ճանաչում են Հայկ Գևորգյանին և գիտեն, թե նա ինչ մարդ է, և ես որպես թերթի գլխավոր խմբագիր զորակցություն եմ ակնկալում լրագրողներից»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք ունեն փաստեր, որոնք, սակայն, դեռևս մարտավարությունից ելնելով չեն հրապարակում:
Փաշինյանը շեշտեց, որ իրենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են Հայկի ազատության համար. «Վովա Գասպարյանը մի քիչ լավ չի ճանաչում Հայկ Գևորգյանին, նա լրագրողական համքարության մեջ ամենասիրված մարդկանցից է և Հայկին ձերբակալելը ոչ միայն քայլ է ՀԺ-ի դեմ, այլ նաև Հայաստանում ազատ խոսքի դեմ»:







































