Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 8-13-ին այցելելու է ԱՄՆ: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում Դավութօղլուն հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի հարցեր և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը: Ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ էլ Դավութօղլուն քննարկելու է Հայոց ցեղասպանության հարցը, որը մինչև ապրիլ կարող է հայտնվել ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում:
Բացի այդ, ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն առաջ է քաշելու Թուրքիային ամերիկյան Predator տիպի նոր անօդաչու թռչող սարքեր հատկացնելու հարցը, որոնք Թուրքիան գործածում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարում:










































