«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի այսօր հրավիրված ասուլիսում ներկայացնելով «ՀԺ» թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման նախապատմությանը հրապարակեց մի քանի մանրամասներ: Մասնավորապես նա տեղեկացրեց, որ իրենց տեղեկություններով «տուժողը», որին իբր Հայկ Գևորգյանը վրաերթի է ենթարկել, որն գործով անցնում իբր որպես տուժող, հայտարարություն է տվել այն մասին, որ իր ոտքի վրա կա մի կետ, որին եթե մատով էլ կպնեն ինքը վատանում: Իբր Հայկ Գևորգյան կպել է նրա ոտքի այդ կետին «ինչպես մատով կկպներ» և ինքը վատացել և նստել է մայթին ու գլուխը խփել է գետնին:
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայկ Գևորգյանի կալանավորման որոշումը Վովա Գասպարյանը կայացրել է «իր շեֆի»` Սերժ Սարգսյանի իմացությամբ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայկի կալանավորման պատճառն այն է. «Ինչ-որ մեկը ակնհայտ դեղի տակ է, տեսնեք թե երբ այդ դեղերի ազդեցությունը կանցնի»:










































