Եգիպտոսում բեդվիններն առևանգել են երկու ամերիկուհիների, հաղորդում է Reuters-ը: NBC News-ի տվյալներով, հանցագործներն առևանգել են նաև նրանց էքսկուրսավարին:
Հինգ հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խումբը ուղևորվելիս է եղել Սինայի թերակղզի՝ Շարմ էլ Շեյխ քաղաք: Ճանապարհին զինված անձինք կանգնեցրել են ավտոբուսը, գողացել ուղևորների բոլոր արժեքավոր իրերը և թաքնվել: Նրանց փնտրում են ոստիկանությունը և զինվորականները:
Սպասվում է, որ հանցագործները փրկագին կպահանջեն: Ամենայն հավանականությամբ նման քայլով բեդվինները վրեժ են լուծում իշխանություններից:
2011թ. փետրվարին Հոսնի Մուբարաքի տապալումից հետո երկրի իշխանությունները զգալիորեն կորցրել են վերահսկողությունը Սինայի թերակղզում բնակվող բեդվինական ցեղերի վրա: Վերջիններս իրենց համարում են խտրականության ենթարկվող փոքրամասնություն և հաճախակի բռնի գործողություններ են կազմակերպում:










































