Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը Իրանի հետ համերաշխության բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենալու աշխարհի 54 քաղաքներում: Դա մասնավորապես վերաբերում է ամերիկյան 46, ինչպես նաև Կանադայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Բանգլադեշի քաղաքներին:
Այս մասին հայտարարել է Իրանի հետ համերաշխության կամպանիայի հիմնադիր և գործողությունների կոորդինատոր Աբդուլ Ահմեդ Շեհրաբին: Վերջինիս խոսքերով՝ այդ բազմահազարանոց ակցիաներին մասնակցելու են իրավապաշտպաններ, հակամիլիտարիստական շարժման ու միջազգային կառույցների անդամներ և ակտիվիստներ:
Նրանք իրենց բողոքը կարտահայտեն օտար երկրների կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու և անարդարացիորեն սահմանված միակողմանի տնտեսական պատժամիջոցների դեմ: