Friday, 12 06 2026
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը

«Արաբական» դասերը

«Արաբական գարունով» ծաղկած երկրներում մեղմ ասած անհանգիստ վիճակ է: Լիբիայում ապստամբները, որ Քադաֆիին էին գահընկեց անում, ներկայումս արդեն իրար վրա են կրակում: Եգիպտոսում կրկին խռովություններ են, հասարակության և իշխանության բախում: Ինչպես է այդ ամենին հետևում հայ հասարակությունը, որը բավական ոգևորված էր օրինակ եգիպտական դեպքերով և նույնիսկ ինչ որ տեղ աշխուժորեն երկրպագում էր եգիպտացիներին՝ Մուբարաքի դեմ պայքարում:

Հայաստանի հասարակությունը ներկայումս թերևս ավելի շատ պատճառներ ունի արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներին հետևելու, քան այն ժամանակ, երբ այդ աշխարհում իշխանություններ էին ընկնում: Խնդիրն այն է, որ արաբական աշխարհը լավագույնս ի ցույց է դնում այն, որ իշխանափոխությունը խնդրի ընդամենը մի կողմն է, ընդ որում երևի թե ամենափոքր կողմը, որովհետև ինչքան էլ մինչ այդ դա թվում է ամենամեծ ու կարևոր խնդիը, այդուհանդերձ դրանից հետո իրական խնդիրը հանրության առաջ է կանգնում ամբողջ մեծությամբ և խորությամբ՝ ինչպես ձևավորել նոր որակի իշխանություն, ինչպես հեռացնելով դեմքերին կամ անձերին, հասնել նաև համակարգի փոփոխության: Եվ այդ խնդիրը հայաստանյան հասարակության համար պակաս արդիական չէ, թեև այստեղ կարծես թե բանը նույնիսկ իշխանափոխությանն էլ չի հասել:

Սակայն, ավելի լավ է մենք արաբական աշխարհից դաս քաղենք և նախապես մտածենք ավելի մեծ խնդիրների մասին, որպեսզի Հայաստանում էլ իշխանափոխությունը երբեք չհանգի հիասթափության: Օրինակ, 1998 թվականին, թեև ամենևին ոչ հասարակության մասնակցությամբ, սակայն իշխանափոխություն եղավ, որը հանգեցրեց ընդամենը նոր հիասթափության: Այնպես որ, արաբական աշխարհը ներկայումս «հուշում» է, որ երկրում առանցքայինը քաղաքացիական համակարգի կայացումն է: Այսինքն, եթե երկրներում կա համակարգային իշխանափոխության անհրաժեշտություն, ինչպես Հայաստանում՝ երբ անձերով չէ, որ պետք է բավարարվել, այլ պետք է համակարգը փոխել, ապա այդ անհրաժեշտությունը ինքնաբերաբար ենթադրում է քաղաքացիական համակարգի կայացում:

Այսինքն, որպես այլընտրանքային համակարգ, քաղաքացիական համակարգը ինքը պետք է նախ կայանա մինչև իշխանության գալը, պետք է ներառի հանրության ավելի ու ավելի լայն շերտեր, պետք է ձևավորի նոր մտածողության կայուն հարթություն, և միայն այդ տիրույթում կայանալուց հետո պետք է համարձակորեն ձեռնամուխ լինի իշխանափոխության պրոցեսի իրականացմանը:

Այսինքն, նախ և առաջ պետք է մի համակարգ, որը մինչև դե յուրե իշխանության գալը, դե ֆակտո իշխանություն կունենա մարդկային ուղեղների, մարդկային հոգու և սրտերի վրա, որը մարդկանց համար կդառնա ուղենիշ, հանգրվան: Դրանից հետո, իշխանափոխության խնդիրը արդեն կդառնան առավել դյուրին իրագործելի, և ամենակարևորը՝ առավել երաշխավորված կլինի հետիշխանափոխական իրավիճակի որակապես այլ լինելը: Հայաստանն ըստ երևույթին պետք է առաջ ընկնի ժամանակից և այն, ինչ օրինակ արաբական պետությունների դեպքում ակնհայտ է դառնում ցնցումներից հետո, Հայաստանի հասարակությունը պետք է գիտակցի այդ ամենից առաջ, և դրանով խուսափի թե նախա, թե հետիշխանափոխական ցնցումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում