ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 60 երկրների հարյուրից ավելի բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական պաշտոնատար անձինք:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ, փոխգնդապետ Ա.Մկրտչյանը, ով ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերն ու անցած ճանապարհը:
ՀՀ զինված ուժերին իր բարեմաղթանքներն է հղել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կառլ Հորսթը` բարձր գնահատելով հայկական զորախմբի մասնակցությունը Աֆղանստանում անվտանգության և կայունացման գործողություններին:








































