Football-italia-ն տեղեկացնում է, որ «Յուվենթուս»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Ջանլուիջի Բուֆֆոնին:
Դարպասապահի հետ թուրինյան ակումբի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2013 թվականի հունիս, սակայն «Յուվենթուս»-ի ղեկավարությունը ցանկանում է վետերանին իր կազմում պահել ևս 4 մրցաշրջան: Բուֆֆոնը համարվում է «բյանկոներիներ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը` տարեկան ստանալով 6 մլն եվրո աշխատավարձ:
Ակումբը որոշել է կրճատել այդ գումարը, բայց դարպասապահը հայտարարել է, որ համաձայն կլինի նոր պայմաններին և ցանկանում է իր մարզական կարիերան ավարտել «Յուվենթուս»-ի կազմում:






































