ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի, ժամը 10.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ են Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի և Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի կողմից:
Դժվարանցանելի են` Արագածոտնի մարզի, Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ, Արայ, Վարդենուտ, Ճարճակիս գյուղերի, Շիրակի մարզի Գյումրի–Վանաձոր, Շիրակի մարզի Ամասիա–Ցողամարգ, Ամասիա–Գյումրի ավտոճանապարհները:
Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են` եղանակի վատթարացման պատճառով: