«Երկիր»-ը գրում է, որ Սիրիայում բախումների հետևանքով դժվարին իրադրության մեջ են հայտնվել հայ համայնքի ներկայացուցիչները:
«Սիրիահայ համայնքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ Հալեպի հայկական թաղամասերից մեկում հայ երիտասարդի են առևանգել և մոտ 50 հազար դոլար փրկագին են պահանջում:
Վերջին շրջանում Սիրիայում տեղի հանցագործությունների թիվն աճել է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իշխանությունը զբաղված է հակակառավարական ցույցերը ճնշելով: Եվ հայերը՝ հատկապես մեծահարուստները, ովքեր մինչ այս որևէ խնդիր չեն ունեցել, հայտնվել են պոտենցիալ գողերի թիրախում: Բազմաթիվ մեծահարուստ հայեր այս օրերին սպառնալիքներ են ստանում: Իսկ երիտասարդը, ում առևանգել են, ըստ որոշ տեղեկությունների, ևս կարողության տեր է և նոր է ամուսնացել»: