«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում մեկնելու Է Մոսկվա. շաբաթ օրը նա մասնակցելու Է «Սիստեմա» ընկերության խորհրդի նիստին:
Սակայն, ինչպես պնդում են «ժողովուրդ»-ի աղբյուրները, նիստից հետո նա չի վերադառնալու Հայաստան, այլ բացակայելու Է տևական ժամանակով:
«Մեզ հետ հեռախոսազրույցում Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց Մոսկվա մեկնելու և «Սիստեմա»-ի նիստին մասնակցելու մասին լուրերը: Սակայն նշեց, որ Քոչարյանի՝ երկարաժամկետ ծրագրերի մասին իրեն ոչինչ հայտնի չէ»: