L’Equipe-ը տեղեկացնում է, որ եզրային մրցավար Ստեֆան Դյուամելը` հայտնի մրցավար Լորան Դյուամելի եղբայրը, ինքնասպանություն է գործել: 42-ամյա ֆրանսիացին կախվել է սեփական տանը:
Դյուամելը համարվում էր միջազգային կարգի մրցավար: Նա աշխատել է որպես իր ավագ եղբոր օգնական, սպասարկել է Ֆրանսիայի առաջնության, ազգային գավաթի, եվրոպական ակումբային մրցաշարերի, ինչպես նաև աշխարհի 2010 թվականի և Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլերի խաղերը:









































