Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում մոտ 30 տարվա պատմություն ունի: Առաջին անգամ պլաստիկ վիրահատություն կատարվել է 1980-ականներին՝ Միքայելյան ինստիտուտում բութ մատի պլաստիկ վիրահատությունը: 90-ականներից պլաստիկ վիրահատությունը սկսեց նոր թափ ստանալ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վիրաբույժ Կարեն Մանվելյանն ասաց, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության աճ է նկատվում: «Եթե նախկինում վիրահատության համար դիմում էին հիմնականում աղջիկներ, այժմ գնալով ավելանում է նաև տղաների թիվը»,- ասաց նա:
Ըստ պլաստիկ վիրաբույժ Էմիլ Եղիազարյանի՝ այժմ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ամենատարածված տեսակը ռինոպլաստիկան է՝ քթի վիրահատությունը, այնուհետև՝ լիպոսակցիան մարմնի տարբեր հատվածներում և մամոպլաստիկան՝ փորի վիրահատությունը:
Եղիազարյանի խոսքերով` քթի վիրահատության գինը սկսվում են 350 հազար դրամից և հիմնականում տարածված է 18-40 տարեկանների շրջանում: Իսկ լիպոսակցիայի և մամոպլաստիկայի համար դիմում են 30 տարեկանից բարձր կանայք: Գինը սկսվում է 400 հազար դրամից:




































