2010 թ. Կահիրեի «Մահմուդ Խալիլ» թանգարանից գողացված Վան Գոգի «Կակաչներ» կտավը, որի արժեքը գնահատվել էր 55 միլիոն դոլար, իրականում բնօրինակի պատճենն է, որը գողացվել էր այս նույն թանգարանից 1977 թ.:
Եգիպտական «Մասրաուի» պարբերականի տեղեկատվության համաձայն՝ բնօրինակը 33 տարի շարունակ պահվում էր խոշոր գործարարի մոտ, ով Հոսնի Մուբարաքի շրջապատից էր:
«Կակաչներ» կտավը վաճառվել էր 2010 թ. Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ՝ 35 միլիոն դոլարով:
1977 թ. գողությունից հետո կտավը քսան տարի անց հայտնաբերվել է Քուվեյթում, որից հետո այն բերվել է Կահիրե: Սրանից դատելով՝ թանգարան է բերվել կտավի պատճենը: Եգիպտոսի ղեկավարությունը տեղյակ է եղել այս ամենից: Լոնդոն կատարած այցելություններից մեկի ժամանակ Սյուզան Մուբարաքին տեղեկացրել են, որ Կահիրեի թանգարանում գտնվում է Վան Գոգի կտավի պատճենը, այլ ոչ թե բնօրինակը:






































